Ազատության հրապարակում եկեք պայմանավորվենք՝ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
«Հայ ժողովրդի պարծանք և հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշ Շուշին գերության մեջ է։ Դուք լավ գիտեք դրա պատճառն ու մեղավորին, դրա պատասխանատուին։
Մեր երկիրը ճգնաժամի մեջ է։ Լավ գիտեք դրա մեղավորին և պատասխանատուին»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ հրապարակում ընթանում է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հանրահավաքը։ Նախքան այդ կայացավ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված ասուլիսը։
Հրապարակում ցուցադրվեց 1992թ. ապրիլին Էրեբունի օդանավակայանում արված լուսանկար, որտեղ Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, կողքը՝ Դաշնակցության տղերքը, Դուշման Վարդանը։
«Այս նկարից շաբաթներ անց ազատագրվեց Շուշին։ Այս նկարը խորհուրդ ունի. այս պատերազմում Դուշման Վարդանը չի պարտվել, Ռոբերտ Քոչարյանը չի պարտվել, Սեյրան Օհանյանը չի պարտվել, Սյունիքը չի պարտվել, այս հարթանը, ՀՅԴ-ն չի պարտվել, դուք բոլորդ չեք պարտվել։
Պարտվել է մեկ մարդ և եկեք այս պատմական օրը՝ մայիսի 9-ին այս հրապարակում պայմանավորվենք, որ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը և կերտելու ուժեղ, հզոր, ազատ Հայաստան»,- իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը քայլելով գնում են Ազատության հրապարակ
- Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
- Մենք չենք հաշտվելու պարտության հետ, ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք բոլոր հայերի ազգային արժանապատվությունը. Իշխան Սաղաթելյան
- Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան