«Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը հաղթանակն է. Էլիբեգովա
««Հայաստան» դաշինքից իմ ամենագլխավոր սպասելիքը գալիք հնարավոր ընտրություններում հաղթանակն է»,- Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո լրագրողներին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Նա նշեց, որ այսօր այս հարթակում հնչած ելույթները բազմահազարանոց լսարանի մոտ հույս էր ներշնչում, ապագայի նկատմամբ փոքրիկ դրական էմոցիա էր ներշնչում։
«Բոլորս հիմա դրա կարիքն ունենք, որպեսզի հասկանանք, որ այս ճգնաժամից դուրս գալու հնարավորություն կա։ Կարծում եմ՝ այսօրվա այդ էներգետիկան շատերին վարակեց դրական էմոցիաներով և հույսով»,- ասաց Անժելա Էլիբեգովան։
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված ասուլիսը, ստեղծվեց «Հայաստան» դաշինքը, կայացավ դաշինքի հանրահավաքն Ազատության հրապարակում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք բացառում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի. Արծվիկ Մինասյան
- Սրանք այն անփորձներն են, որ առանց մտածելու ասում են՝ դե հետ քաշվեք. Սեյրան Օհանյան
- Վահե Հակոբյան. Մենք գալիս ենք, որպեսզի վերականգնենք մեր պետականությունը, հեղինակությունը
- Ռոբերտ Քոչարյան. Ով չի պայքարի այս իշխանության դեմ, կցուցաբերի դասալքություն
- Ռոբերտ Քոչարյան. Այսօր այս հարթակից հետհաշվարկ ենք սկսում Շուշին հանձնած իշխանությանն իշխանության մնալու առումով
- Ստորագրվեց «Հայաստան» նախընտրական դաշինքի հռչակագիրը
- Վահե Հակոբյան. Երկիրը հզոր, բարեկեցիկ դարձնելու տեսլականին խոչընդոտ է գործող իշխանությունը, այդ խոչընդոտը վերացնելու ենք
- Ազատության հրապարակում եկեք պայմանավորվենք՝ հունիսի 20-ին հեռացնում ենք չարիքի կառավարությանը. Սաղաթելյան
- Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը քայլելով գնում են Ազատության հրապարակ
- Ռոբերտ Քոչարյան. Այս իշխանության օրոք աճել են միայն աղքատությունը և գերեզմաների թիվը
- Մենք չենք հաշտվելու պարտության հետ, ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք բոլոր հայերի ազգային արժանապատվությունը. Իշխան Սաղաթելյան
- Ռոբերտ Քոչարյան, Ինչո՞ւ ես, ինչո՞ւ Դաշնակցությունը, ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը»
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան