«Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս». Հարց՝ Փաշինյանին
«Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս, այստեղ գալուց ի՞նչ զգացողություն եք ունենում»։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս հարցը լրագրողն ուղղեց Նիկոլ Փաշինյանին։
Հարցը մնաց անպատասխան, սակայն դրանից հետո ոստիկանության ծառայողները, Փաշինյանի թիկնազորի անդամները, նրա խոսնակ Մանե Գևորգյանը խոչընդոտեցին լրագրողի աշխատանքը, չթույլատրեցին նկարահանել այն հատվածը, որտեղ գտնվում է Փաշինյանը։
Եռաբլուրից հետո իշխանության ներկայացուցիչները նաև այցելեցին Հաղթանակի զբոսայգի։
Փաշինյանի թիմակիցներից որևէ մեկը չպատասխանեցին լրագրողի հարցին՝ «Շուշիի հանձնումից հետո ի՞նչ է նշանակում այս օրը ձեզ համար»։
Միայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, այն էլ մեկ բառով՝ «Հաղթանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Դարակազմիկ հաղթանակները խորհրդանշում են ազգի խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը. Արցախի ԱԳՆ
- Մի բան պարզ էր 1992-ի մայիսի 9-ին և պարզ է այսօր.. Սերժ Սարգսյան
- Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. Գարեգին Երկրորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան