Մենք Փաշինյանին ժառանգել ենք եռատոն, ինքը դարձրել է Էրատոն ջոկատ. Շարմազանով
Հաղթանակի օրվա առիթով «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները՝ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը, այցելել են Հաղթանակի զբոսայգի:
Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախկին բոլոր նախագահների օրոք Մայիսի 9-ը եղել է եռատոն. «Մենք այս կապիտուլյանտին եռատոն ենք պարգևել, իր հաջորդին ժառանգելու է ընդամնեը Էրատո ջոկատի նման ինչ որ բան։
Մենք ժառանգել են եռատոն, ինքը դարձրել է էրատո ջոկատ»։
«Իհարկե, 1992 թվականի մայիսի 9-ից՝ Շուշիի ազատագրումից հետո առաջին անգամ է, որ խորը կսկիծով ենք գալիս։ Համոզված եմ՝ հայ ժողովրդի մեջն ուղղվելու է, կարողանալու ենք հասնել մեր ազգային իղձերի իրականացմանը, առաջին քայլը պետք է լինի հունիս 20-ի ընտրություններում մերժել այս կապիտուլյանտին»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
«Այսօր մենք գնում ենք ընտրությունների՝ նպատակ ունենալով պայքարել այս ազգակործան ռեժիմի, կապիտուլյանտի դեմ։ Մենք գտնում ենք, որ ՀՀԿ-Հայրենիք դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային-պահպանողական դաշտում»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ իրենք ունենք նաև գաղափարական ընդհանրություններ, երկու կուսակցությունն էլ ազգային արժեքների ջատագով են, արցախյան հարցում հայանպաստ լուծման, ուժեղ եկեղեցու, ուժեղ կենտրոնացված պետության, ուժեղ ազգային ավանդական արժեքների կողմնակից են։
«Այս դաշինքն ունի մեծ անելիք կապիտուլյանտին հեռացնելու համար»,- ասաց Էդ. Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան