ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»
Այս պահին «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի նախասրահը բազմամարդ է։ Քիչ անց այստեղ կմեկնարկի ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառումը։
Արդեն հայտնի է, որ դաշինքն ունենալու է «Հայաստան» անունը։
Միջոցառմնաը մասնակցելու և ներկա գտնվելու համար այստեղ են դաշնակցական գործիչներ Արմեն Ռուստամյանը, Գեղամ Մանուկյանը, Լիլիթ Գալստյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, լրագրողներ, հասարակական ու քաղաքական այլ գործիչներ։
Միջոցառմանը հետևելու է հավաք Ազատության հրապարակում։
Միջոցառմանը կարող եք հետևել «Փաստինֆո»-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Կհանդիպենք վաղը
- Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստանը» մայիսի 9-ին հրավիրում են Ազատության հրապարակ
- «Վերածնվող Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան