Հաղթանակը դարձյալ լիարժեք տոնելու համար պիտի՛ սթափվենք, մենք կորցնելու ժամանակ չունենք. փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանյանը գրում է.
«Մայիսի 9-ը հայոց պատմության փառահեղ էջերից է ու շարունակելու է մնալ։
Հայրենական պատերազմի հաղթանակ, Շուշի հզոր բերդաքաղաքի ազատագրում, որի առաջատար մարտիկներից է նաև հայրս, Արցախի պաշտպանության բանակի կազմավորում, որի բազկի ուժին ոչ մի վայրկյան կասկածել պետք չէ։
Այս փառահեղ տոնն էլ ավելի գեղեցիկ է դառնում մորս ծնունդով, ով պատերազմի օրերին ոչ մի վայրկյան չի լքել Արցախը, աղոթքը շուրթերին սպասել է հաղթանակին։
Շուշին չի ծնկել, Շուշին չի ընկել, Շուշին ժամանակավոր է գերության մեջ։ Բայց Շուշին հզոր է` կդիմանա։
Շուշին ազատագրող հերոսների սխրանքն անմահ է ու մենք Շուշին դուրս ենք բերելու մՇուշի միջից։
Հայի Շուշիում դարձյալ ծածանվելու է եռագույնը։
Բարդ է այսօր բառեր գտնելն ու գրելը, բայց մի բան հաստատ է` ես վստահում եմ իմ արյան գենին, ես գիտեմ, որ հայ օջախներում նոր Վանիկներ, Վազգեններ, Մոնթեներ, Արկադիներ ու Վարդաններ են մեծանում։
Բայց հաղթանակը դարձյալ լիարժեք տոնելու համար պիտի՛ սթափվենք, մենք կորցնելու ժամանակ չունենք։
Շնորհավոր բոլորիդ տոնը, սիրելի՛ ժողովուրդ, սիրելի ազատամարտիկներ։
Փառք ձեզ ու ձեր սխրանքին, անմահ հերոսներ։
Փառք քեզ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ։
Շնորհավոր ծնունդդ, մայրս։ Թող որ հաջորդ տարեդարձիդ Շուշին նորից հայերով տեսնես։ Առողջ եղի՛ր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան