Փաշինյանին երկրորդ անգամ առաջադրեցին՝ որպես վարչապետի թեկնածու
Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը։ Օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է։ Նշենք, որ արդեն երկրորդ փուլով քննարկվում է խորհրդարանական իշխող խմբակցության ներկայացրած թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ձայների 1 կողմ, 3 դեմ և 75 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց։
Նախորդ շաբաթ իշխող խմբակցությունն ասել էր, որ ձեռնպահ է քվեարկելու Փաշինյանի վարչապետությանը՝ հավատարիմ մնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ քաղաքական պայմանավորվածությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան