ԱՄՆ և Հարավային Կորեայի ղեկավարները կքննարկեն ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման հարցը
Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները կշարունակեն սերտորեն համագործակցել ԿԺԴՀ միջուկային հրթիռի խնդրին վերաբերող հարցերի շուրջ։ Այս մասին մայիսի 10-ին հայտարարել է երկրի նախագահ Մուն Չժե Ինը՝ իր իշխանության չորրորդ տարեդարձի կապակցությամբ քաղաքացիներին ուղղված հատուկ ուղերձում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշելով միջկորեական կասեցված խաղաղ գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը, Մուն Չժե Ինը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ սերտորեն համագործակցելու իր հանձնառությունը՝ հույս հայտնելով, որ մայիսի վերջին Սպիտակ տան ղեկավարի հետ իր առաջին անձնական հանդիպումը կբերի կարևոր արդյունքների։
«Մենք կուսումնասիրենք Հարավային և Հյուսիսային Կորեաների, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջև երկխոսության վերականգնման հնարավորությունները, որից հետո կրկին քայլ կկատարենք դեպի խաղաղություն և համագործակցություն»,- ասել է Հարավային Կորեայի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ իր պաշտոնավարման վերջին տարում ինքը «անհամբերություն չի ցուցաբերի կամ չի փորձի խթանել» խաղաղ գործընթացը:
Մուն Չժե Ինը մայիսի 21-ին կայցելի Վաշինգտոն: Այցը նախաձեռնվել է Սեուլում երկու երկրների արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության օգնականի՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի գործընկերների հետ ապրիլին կայացած խորհրդակցությունների ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին