Քաղաքական 12:34 10/05/2021 Աշխարհում

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ՌԴ հետ երկխոսության ԵՄ պատրաստակամության մասին

Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, եկել է ժամանակը, որ Մոսկվան վերադառնա դրան: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Բրյուսելում՝ ժամանելով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, գրում է Ria-ն։

«Մենք կխոսենք նաև Ռուսաստանի մասին, նախ և առաջ  այն բանից հետո, երբ ԵՄ ներկայացուցիչները պատժամիջոցների ենթարկվեցին Մոսկվայում և հայտարարվեց «անբարյացակամ պետությունների ցուցակի» մասին: Հիմա կարևոր է, որ ԵՄ-ն չշեղվի իր ճանապարհից, հանդես գա մարդու իրավունքների պաշտպանության օգտին, ներառյալ Ռուսաստանում, և շարունակի դա անել համախմբված: Մենք պատրաստ ենք երկխոսության, և եկել է ժամանակը, որ Մոսկվան վերադառնա երկխոսության», - լրագրողներին ասել է Մաասը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}