Մենք այլևս փրկիչներ և տերեր փնտրելու իրավունք ու կարիք չունենք. Գևորգ Գորգիսյան
«Պետք է ընտրել ոչ թե ում, այլ պետք է ընտրել ինչը՝ գաղափարը, ծրագիր»,- ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա հույս հայտնեց, որ համախմբվելով գաղափարի շուրջ, վերցնելով պատասխանատվության բեռը, հնարավոր կլինի կառուցել վաղվա լուսավոր ապագան, իսկ միասնության հասնելու համար պետք է ընտրել հանունը, ոչ թե՝ ընդդեմը:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ խավարի դեմ պայքար չկա, միակ պայքարելու միջոցը՝ լույս վառելն է, որը վառելուց հետո կկորի կեղծիքը, իսկ լույսը դա տված քվեն է:
«Մենք այլևս փրկիչներ և տերեր փնտրելու իրավունք ու կարիք չունենք, այսօր եկել է ժամանակը և պահը, երբ մենք միասնաբար ընտրությամբ կարող ենք վերադարձնել ազատությունը արժանապատվությունը և երրջանիկ ու լուսավոր ապագայի հույսը»,- նկատեց պատգամավորը:
Պատգամավորը հայտարարեց, որ ոչինչ կանխորոշված չէ, ամեն ինչ քաղաքացիների ձեռքերում է և կոչ արեց լիարժեք տեր կանգնել ընտրելու իրավունքին և սեփական ճակատագրի որոշումը ձեռքերը վերցնելով, տեր լինենք հայրենիքի ապագային
«Այսօր իրապես օրհասական պահ է, մենք և մեր երկիրը կանգնած ենք մեծագույն ջրբաժանի առջև և մեր ընտրությունից ու պատասխանատու գործողություններից է կախված լինելու բոլորիս վաղվա օրը», -հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը և քաղաքացիներին հորդորեց ընտրության գնալ համոզմունքով ու խղճով և առաջ շարժվել սիրով ու երախտագիտությամբ, որը կհասցնի հաղթանակի:
Հարակից հրապարակումներ`
- Կարող էիք ընդամնենն ասել՝ քննարկվում է, և եթե ընթացք լինի, կտեղեկացնենք ծնողներին. Սոֆիա Հովսեփյանը՝ Փաշինյանին
- Հատուկ խնդրանք՝ հարցիս պատասխանեք, և ոչ թե ինձ անձնական բնութագրումներ տվեք. Թովմասյանը՝ Փաշինյանին
- Ձեր խոսքի մեջ որոշակի ծաղրանք կար.Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին