Փաշինյանն ունի հայակործանման խոստացած ծրագիր. Գևորգ Պետրոսյան
«Որևէ ոլորտում ինքնահաստատված մարդ կա՞, որ սատարի Նիկոլ Փաշինյանին։ Նա արդեն կործանել է Հայաստանը»,-ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նա նշեց, որ անձամբ շնորհակալություն է հայտնելու այն մարդուն, ով իսկապես պատրաստակամություն է հայտնելու երկիրը դուրս բերել այս վիճակից, անուն-ազգանունը կապ չունի, քանի որ երկիր ենք կորցնում։
«Փաշինյանը բայրաքաթար է, վերևից կախված վտանգ է, սպառնալիք է»,- ասաց պատգամավորը։
Գ. Պետրոսյանի խոսքով, ինչքան նամուսով պաշտոնյա կա՝ նախկին, գործող, բոլորին հետապնդում է։
«Ինչո՞ւ ես հետապնդում Արման Թաթոյանին։ Ո՞վ ես, որ ցուցում ես տալիս քո մի քանի լնգուլավազ պատգամավոր, որ հելնում ու պոզ ու պոչ են կպցնում, անուն են կպցնում այն է անում, այն չի անում։ Թաթոյանի նման Մարդու իրավունքների պաշտպան մոլորակի բոլոր երկրները կցանկանային ունենալ»,- զայրացած դիմելով Փաշինյանին՝ ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ վերջերս լուր է կարդացել՝ Հայաստանից վերջին 4 ամսում անվերադարձ մեկնել է 76 հազար 600 մարդ, այն դեպքում, երբ ասվում էր, որ հեղափոխությունից հետո պետք է ներգաղթ լինի, ներդրումներ լինեն։
«Սա ազգային անվտանգության սպառնալիք է։ Նա ունի հայակործանման խոստացած ծրագիր, արդեն դրան եմ հավատում»,- ասաց պատգամավորը։
Գ.Պետրոսյանն ասաց, որ դեմ է արտահերթ ընտրությունների, Փաշինյանի օրոք ընտրությունները չեն կարող լինել օբյեկտիվ, այս մարդն այսօր բացահայտ թքած ունի Սահմանադրության վրա․
«Ինքնահռչակել է իրեն վարչապետի պաշտոնակատար, իշխանության յուրացման հանցակազմի, մասնավորապես Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի սուբյեկտ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին