«Լավ, եկեք դիալոգի չվերածենք, հա». Դումանյանը հանդիպում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին
«ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ցանկություն է հայտնել հանդիպել ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ։ Նման ցանկություն ունեին նաև գիտական խորհրդի անդամները։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ մեր ցանկությունները համընկնում են»,- հանդիպման մեկնարկին ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։
«Մասամբ»,- հնչեց դահլիճից։
Դումանյանը ցանկացավ ճշտել, թե «մասամբը» ո՞ր մասով է։
«Խորհրդի մի մասի ցանկությունն էր, ամբողջինը չէր»,- բացատրեց Գ. Գևորգյանը։
Վահրամ Դումանյանն ասաց, որ հասկացել է՝ այս հանդիպման կարիքն, իրոք կա, չնայած չի կարծում, որ բարդ բաներից պետք է խոսեն։
«Ուզում եմ բարձրաձայնել ու հանրայնացնել իրականությունը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ԵՊՀ գիտական խորհուրդը արտահերթ նիստ էր հրավիրել ու իրենց դժգոհությունը հայտնել կառավարության որոշումից, ըստ որի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը, ի՞նչ խնդիր է առաջացնում:
«Այս փոփոխությունը, որը ներկայացված է e-draft-ում և կառավարության ընդունած որոշումն ընդամենը մեկ հարցի շուրջ է, որը քննարկվել է բազմիցս Ազգային ժողովում, ռեկտորների մոտ։ Այլ հարց է, որ մի մասն ընդունում է, մեկը՝ ոչ։ Հարցը հետևյալն է՝ այո, ովքեր պետք է լինեն հոգաբարձուների խորհրդում։ Ես չեմ թաքցրել, հիմա էլ չեմ թաքցնում, իմ պատկերացրած հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ։ Չպետք է լինեն ուսանողներ, դասախոսներ, այլ հոգաբարձուներ։
Իհրակե, մեր երկրում դժվար է գտնել այն հոգաբարձուները, որոնք ունեն այն ֆինանսական, գործնական հնարավորություններ, որոնց մեկ որոշումը կարելի է լրջագույն փոփոխություն կատարել տվյալ հիմնադրամում, մեծ ներդրումներ կատարվեն։ Ընդունում եմ, մեր երկրում դժվար է գտնել։ Մենք անձեր ենք նշանակում։ Ես 9/0 կողմնակիցն եմ եղել, ասել եմ ԱԺ-ում։ Քաղաքական քննարկումներում իմ առաջարկը չի անցել, ...»,- ասաց Դումանյանը՝ ներկայացնելով, թե ինչ փոփոխություններ են նախատեսել և ինչու։
Սակայն գիտխորհրդի անդամները դժգոհեցին, որ 1 ժամ ժամանակ ունեն, լավ կլինի հարցեր ուղղեն նախարարին։
Գ.Գևորգյանն ասաց. «Նա ներկայացնում է իր տեսակետը, թե ինչ է եղել»։
«Ես շատ եմ լսել ձեզ, ընդ որում՝ նույն մարդկանց, խնդրում եմ թույլ տվեք ես ներկայացնեմ իրականությունը։ ... Լավ եկեք դիալոգի չվերածենք, հա՞»,- ասաց Դումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ԳԽ-ն կվիճարկի ՀՀ կառավարության որոշումը
- Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
- Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար
- ԵՊՀ-ում ճգնաժամ չկա, կառավարությունն է ստեղծել ճգնաժամ, ինչպես երկրում է ստեղծել. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Մալխասյան. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է աշխատի
- ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար. Սա ոչ մի լավ տեղ չի տանում
- Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին