Համալսարանը կատաստրոֆայի առաջ իմ պատճառով չի կանգնած. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
«Ասում եմ՝ պատճառն իմ մեջ է, երկար մտածել եմ ու գրել հրաժարականի դիմում»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ԵՊՀ-ում գիտական խորհրդի և ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշեց, որ պետք չէ իր այդ քայլը կապել որևէ բանի հետ. «Որ օրն էլ գրեի, այդ օրը երկրում ինչ որ մի բան կկատարվեր։ Մեծ ցանկության դեպքում կարելի էր կապել դրա հետ։ Ասում եմ՝ պատճառն իմ մեջ է, երկար մտածել ու գրել եմ։ Հիմա ինչի հետ կկապեք, ոնց կկապեք, ձեր երևակայության արդյունքն է և իրավունքը մտածել ինչպես ուզում եք»։
Գիտխորհրդի անդամներից մեկն ասաց, որ տեսնելով, թե նրա հրաժարականի դեպքում ինչ է կատարվում, պետք է հետ վերցնել։
«Հիմա համալսարանը կանգնած է կատաստրոֆայի առաջ»,- նշեց ԵՊՀ գիտխորհրդի անդամը։
«Համալսարանը կատաստրոֆայի առաջ իմ պատճառով չի կանգնած, ասել եմ՝ դիմումը հետ չեմ վերցնի, բայց իրավունք ունեմ պաշտոնավարել մինչև օրինական ճանապարհով իմ դիմումի ընդունումը։ Օրինական ճանապարհով իմ դիմումը կարող է ընդունվել հոգաբարձուների խորհրդով։
Աշխատանքային օրենսգրքով սահմանված է իմ իրավունքը՝ եթե մեկ ամսում դիմումը չի ընդունվում, կարող եմ թողնել, գնալ, ասում եմ՝ այդ իրավունքից չեմ օգտվելու»,- ասաց Գ. Գևորգյանը։
«Ոչ մեկը չի ասում հետ վերցրեք, միջոցներ ձեռնարկեք համալսարանում այս վիճակը չլինի»,- արձագանքեցին դահլիճից։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ Դումանյանին
- «а тепер я Наташа». Դումանյանը նախկի՞ն, թե՞ ներկա համալսարանական է
- «Լավ, եկեք դիալոգի չվերածենք, հա». Դումանյանը հանդիպում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին
- ԵՊՀ ԳԽ-ն կվիճարկի ՀՀ կառավարության որոշումը
- Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
- Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար
- ԵՊՀ-ում ճգնաժամ չկա, կառավարությունն է ստեղծել ճգնաժամ, ինչպես երկրում է ստեղծել. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- «Ժողովուրդ». Վահրամ Դումանյանին իշխանությունը կնշանակի ԵՊՀ ռեկտոր, իսկ Մխիթար Հայրապետյանը՝ ԿԳՄՍ նախարար
- ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- «ԵՊՀ գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների և նրա առանձին ներկայացուցիչների նման գործելաոճը»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին