Արևելյան Երուսաղեմում կրկին խռովություններ են սկսվում
Երկուշաբթի՝ մայիսի 10-ի առավոտյան Երուսաղեմի Տաճարի լեռան վրա անկարգությունները վերսկսվել են: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Իսրայելի ոստիկանությունը:
«Իսրայելի ոստիկանությունը ներկայումս միջոցառումներ է իրականացնում Տաճարի լեռան վրա սկսված անկարգությունների դեմ այն բանից հետո, երբ հարյուրավոր ցուցարարներ սկսել են քարեր նետել Մուղրաբիի դարպասի վրա (Տաճարի լեռան դարպաս): Ոստիկանության կոմիսարը զորքերին հրամայել է մտնել Տաճարի լեռ և այնտեղից հեռացնել բողոքարարներին: Վտանգի բարձր աստիճանը Հին քաղաքի տարածքում պահպանվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 10-ին Իսրայելը նշում է Երուսաղեմի օրը, որը նշվում է 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո քաղաքը իսրայելական վերահսկողության տակ անցնելուց հետո: Այդ օրը քաղաքում ավանդաբար տեղի է ունենում դրոշներով երթ: Երկուշաբթի օրը սկսված բախումները կանխելու համար, ոստիկանությունը փակեց հրեաների մուտքը Տաճարի լեռան վրա: Խռովություններ վերսկսվեցին Մարոկանյան դարպասի մոտ՝ Տաճարի լեռան վրա:
«Մի քանի րոպե առաջ պաղեստինցի խռովարարները հարձակվեցին տաճարի լեռան վրա գտնվող Մարոկանյան դարպասի վրա: Սա ստիպեց ոստիկանությանը միջոցներ գործադրել նրանց ցրելու համար»,-Twitter-ի իր էջում գրել է Իսրայելի վարչապետի խոսնակ Օֆիր Գենդելմանը:
Իսրայելցի հազարավոր ոստիկաններ և սահմանապահ ոստիկանության ծառայողներ ներկայումս տեղակայված են Հին քաղաքի տարածքում ՝ հասարակական կարգը պահպանելու համար:
Կարմիր մահիկի տվյալներով՝ Իսրայելի ոստիկանության հետ բախումներում Արևելյան Երուսաղեմում մայիսի 10-ին հարյուրավոր պաղեստինցիներ են վիրավորվել, 50 մարդ ուղարկվել է Երուսաղեմի և կազմակերպության դաշտային հիվանդանոցներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան