Թուրքիայում յուրաքանչյուր 4 երիտասարդից 1-ը գործազուրկ է
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին տվյալները։
Էրմենիհաբերը գրում է, որ ըստ այդմ՝ 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակը 2021թ․ մարտի դրությամբ նվազել է 0․1 տոկոսով՝ կազմելով 13․1 տոկոս։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 59․000-ով՝ հասնելով 4 մլն 236․000-ի։
Աշխատանք ունեցողների թիվը նույն շրջանում աճել է 550․000-ով կամ 0.8 տոկոսով՝ հասնելով 28 մլն 89․000-ի։ Այլ կերպ ասած՝ այդ աշխատանքով ապահովվածությունը կազմել է 44․3 տոկոս։
15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակը փետրվարի համեմատ նվազել է 0.7 տոկոսով՝ հասնելով 25 տոկոսի։ Իսկ աշխատատեղերի թիվն այս տարիքային խմբում նվազել է 1.4 տոկոսով՝ կազմելով 31․4 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին