Իջևանցին էշով եկել է իրենց «շաշին» տուն տանի
Իջևանցի մի տղամարդ էշի հետ եկել է ԱԺ դիմաց։ Ինչպես հայտարարեց լրագրողների հետ զրույցում, ինքը Իջևանից է, «Իլհամ» անանով կենդանու հետ եկել են իրենց «գժին, շաշին» տուն տանելու։
«Ակցիա չի սա, սա իրականություն է։ Մեր Իլհամիկի հետ եկել ենք մեր գժին, մեր շաշին տանենք մեր տուն։ Էդ մեր գժին էլի, կապիտուլյանտին, Նիկոլին էլի»,-ասաց տղամարդը՝ ներկայանալով, որ ինքը Իջևանի շրջանից է։
Նրա խոսքով, իրենց մոտ մի ավանդույթ ունեն, դավաճանին թարս վիճակով նստեցնում են էշին ու ման տալիս։
«Էսօրվանից էլ ինքը վարչապետ չի, չէ՞։ Լուրջ տրամադրված եկել եմ»,-ասում էր նա։
Մինչ նա խոսում էր, մի տղամարդ սկսեց հոխորտալ, թե ի՞նչ գործ ունի իջևանցին էշի հետ քաղաքի կենտրոնում։
Իջևանցի ներկայացած տղամարդն էլ բացատրեց, եկել է՝ որ էշացածներին բացատրի, թե ինչ է կատարվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին