Իտալուհուն սխալմամբ սրսկել են Pfizer-BioNTech-ի COVID-19 պատվաստանյութի 6 դոզա
Երիտասարդ իտալուհին գտնվում է հիվանդանոցում հսկողության տակ՝ Pfizer-BioNTech-ի COVID-19 պատվաստանյութի վեց դեղաչափ պատահաբար ստանալուց հետո: Այս մասին գրում է Euronews-ը։
Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ սխալից հետո 23-ամյա կնոջ վիճակը լավ է։
Հաղորդվում է, որ բուժքույրը սխալմամբ կնոջը ներարկել է մի ամբողջական սրվակ պատվաստանյութ, որը պարունակում է 6 դոզա, մեկ դեղաչափի փոխարեն:
Դեպքի մասին հաղորդվել է նաև Իտալիայի դեղերի գործակալությանը (AIFA):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին