Քաղաքական 14:15 10/05/2021 Հայաստան

10.05.2021. «Հենակետ». Ադրբեջանական մեկ շաբաթը

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել և հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Լիբիայում թուրք զինվորականների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, թե Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին նրա արդար պայքարում: «Ազատագրելով Ղարաբաղը՝ Ադրբեջանը խաղաղություն և բարեկեցություն ապահովեց այս տարածաշրջանում»,- ասել է նա։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Չահիթ Բագչին հայտարարել է, որ Թուրքիան պատերազմի հենց սկզբից մինչև վերջ աջակցել է Ադրբեջանին՝ «բոլորին ցուցադրելով երկու երկրների միության ուժը»։
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան մոտենում է ավարտին։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Մարտի 4-ին  Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հաստատված 2021 թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն տարբեր նպատակներով ԱԹՍ-ների ուսումնական թռիչքներ են իրականացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե «İTİQOVAN» ԱԹՍ-ները ներառվել են ադրբեջանական բանակի սպառազինության մեջ։

Ադրբեջանի նախագահի օգնական, գեներալ-գնդապետ Մահերրամ Ալիևը և պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը մայիսի 4-ին այցելել են Կովսականի (Ղուբաթլուի) սահմանապահ դիվիզիայի զորամասեր և ստորաբաժանումներ: Այցի ընթացքում նշվել է, որ այս տարածքներում սկսել է գործել 10 նոր զորամաս:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ մայիսի 9-ին Սանասարի (Ղուբաթլուի) շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ սահմանին իր գործունեությունն է սկսել ադրբեջանական  մի նոր զորամաս: Էլչին Գուլիևը հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները մտադիր են մինչև մայիսի վերջը ևս վեց զորամաս կազմավորել Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը Թուրքիայից գնել է ինժեներական տեխնիկայի ու սարքավորումների հերթական խմբաքանակը։ Իր հերթին Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ արդեն ականազերծման 7 մեքենա է փոխանցվել Բաքվին։

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, թե Ադրբեջանը 2021 թ-ի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով՝ թուրքական զենքի գնման ցուցանիշով երկրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից հետո։ Հունվար-ապրիլ ամիսներին Բաքուն Անկարայից 117․315 մլն դոլարի ռազմական արտադրանք է ձեռք բերել։ Նշենք, որ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին այս ցուցանիշը կազմել է 8․795 մլն դոլար։

Իսրայելական «Israel HaYom» օրաթերթը նկատել է, որ Իսրայելում արտադրված զենքը կիրառվել է ադրբեջանական բանակի զորավարժությունների շրջանակներում։ Ադրբեջանի ՊՆ-ի տեսանյութում կարելի է տեսնել ռուսական արտադրության մարտական ուղղաթիռի վրա տեղադրված «Թամուզ» հրթիռը, որը կրակում է նաև ստացիոնար դրության մեջ՝ կործանիչներից, ավտոմեքենաներից, մարտական զրահապատ մեքենաներից և նավից, ու  25-30 կմ դիապազոնում արդյունավետ է տանկերի դեմ։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նախատեսվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում գործող ադրբեջանցի խաղաղապահների դուրսբերումը։ Նկատենք, որ Աֆղանստանում Ադրբեջանի ԶՈւ խաղաղարար առաքելությունը սկսվել է 2002 թ-ի նոյեմբերին: 2018 թ-ից դրան մասնակցել են 120 զինվորականներ, երկու ռազմական բժիշկներ և վեց սպաներ:

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ ԼՂ-ում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 2895 ադրբեջանցի զինվոր, 19-ը անհայտ կորած են: Մայիսի 9-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ Շուշի քաղաքում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում`նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց 200 մ հեռավորության վրա «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռի բեկորներ են հայտնաբերվել: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե դրանով հայկական կողմն իբր պատրաստվել է ոչնչացնել քաղաքն ու Ղազանչեցոց եկեղեցին։

Ռուսական «Avia.pro» մասնագիտացված կայքը գրել է, թե ռուս զինվորականները լրացուցիչ ուժեր են կուտակել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու: Ըստ կայքի՝ Սյունիքի մարզում ռուսական զինուժի տեղակայման անկյունաքարային պատճառն Ադրբեջանի նախագահի վերջերս ասված խոսքերն են Հայաստանի տվյալ տարածքն ուժով վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամության վերաբերյալ:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնված լուսանկարները վկայում են, որ ադրբեջանցիները Շուշիում ակտիվ շինարարական աշխատանքներ են սկսել։ Ռեստավրացիայի անվան տակ հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության կոթողները վտանգի տակ են հայտնվել։ Այս ֆոնի ներքո ադրբեջանական մեդիա տիրույթում փորձ է կատարվել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնել որպես ռուսական ուղղափառ եկեղեցի, որն իբր յուրացրել են հայերը։

Մայիսի 7-ին Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին»: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է պատրաստել, որում Շուշին ներկայացվում է իբրև ադրբեջանական մշակութային մայրաքաղաք։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը հայտարարել է, թե այս տարի Ադրբեջանի կառավարությունը 1,5 միլիարդ դոլար կներդնի Արցախից գրավված տարածքների վերականգնման համար։

Իլհամ Ալիևը գրեթե 1,5 միլիոն դոլար է հատկացրել Ղարաբաղում «կանաչ էներգիայի» գոտի ստեղծելու համար: Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Ճապոնական «TEPSCO» ընկերությունը կպատրաստի Արցախից գրավված տարածքներում «կանաչ էներգիայի» գոտու ստեղծման հայեցակարգը և գլխավոր պլանը։

Ընդունելով Սերբիայի նորանշանակ դեսպան Դրագան Վլադիսավլևիչի հավատարմագրերը՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ սերբական ընկերություններին հրավիրում է միանալ Արցախից գրավված տարածքների վերակառուցման աշխատանքներին:

Ադրբեջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Ալեսանդրո Ֆրակասետին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նախատեսում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին Արցախից գրավված տարածքների վերականգնման հարցում:

Լեհաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ լեհական ընկերություններն ու հաստատությունները պատրաստ են աջակցել Ադրբեջանին՝ Արցախից գրավված տարածքների վերականգնման գործում:

Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունից հայտնել են, որ Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու նախագծում ներառվել է դեպի Շուշիի  Իսահակի աղբյուր (Իսա Բուլաղ) տանող երկու կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը:

Այդ ճանապարհը կսկսվի Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի մայրուղու մոտավորապես 82-րդ կիլոմետրից:

«Ազերսու» ԲԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավար Անար Ջաբրայիլլին հայտնել է, թե Շուշիում խմելու ջրի մատակարարման համակարգը բարելավվելու ծրագրի շրջանակներում մեկնարկել է մագիստրալային ջրատարի շինարարությունը: Նրա խոսքով՝ աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա վերջում:  Ըստ Անար Ջաբրայիլլիի՝ ապագայում Ղարաբաղի ջուրը կարել է օգտագործել տարածաշրջանի ջրամատակարարման նպատակով։

Մայիսի 6-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեկնել են Վարանդայի (Ֆիզուլիի) շրջան՝ «Հաղթանակի ճանապարհի» շինարարությանը ծանոթանալու համար: Ռուսական «Իզվեստիա» թերթը, որի աշխատակիցները ևս այցելել են Վարանդա, իր հոդվածում նկատել է, թե Ադրբեջանի կողմից Արցախից գրավված բոլոր ազատագրված տարածքներում արդեն գործում է լավ շարժական ազդանշան:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կազմակերպել է նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Հադրութ, որտեղ լրագրողները ծանոթացել են ջրամատակարարման գծի վերանորոգման աշխատանքների ընթացքին, որը շարքից դուրս է եկել արկերի պայթյունի հետևանքով:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Տրանս-Ադրիատիկ գազամուղի՝ TAP-ի միջոցով ադրբեջանական գազի մատակարարումը դեպի Իտալիա այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան կրկնապատկվել է՝ օրական 9,5 միլիոն խորանարդ մետրից հասնելով  ավելի քան 20 միլիոն խորանարդ մետրի:

«Eurasianet» պարբերականը գրել է, թե Ադրբեջանից Թուրքիա գազի արտահանման պայմանագրի ժամկետը լրացել է, ու գազի մատակարարումը դադարեցվել՝ Բաքվին թողնելով առանց խոշոր եկամտի, որը ստանում էր իր ամենամեծ գազի սպառողից։ Չնայած երկու երկրների քաղաքական ջերմ կապերին՝ Անկարան չի շտապում երկարաձգել պայմանագիրը ՝ համարելով, որ Ադրբեջանն ունի գերիշխող դիրք գազի մատակարարման ոլորտում:

Գերիների վերադարձի խնդրի մասին

Մարտի 4-ին Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ազատ արձակումը։ Կանադայի ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3 հայ գերու ազատ արձակմանը և նշել, որ կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձնանց։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նույնպես ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ պահվող անձանց ազատ արձակումը: Իրենք կոչ են անում հակամարտության երկու կողմերին ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և մնացած անձանց փոխանակման գործընթացը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նրանք ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը:

Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Ռուսաստանը վստահ է, որ առաջիկայում կհաջողվի լուծել ԼՂ  հակամարտության ժամանակ գերեվարված անձնաց վերադարձի հարցը:

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը նշել է, թե գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանը պահանջում է վերահսկողություն Շուշի-Կարմիր շուկա ճանապարհի վրա։ Ըստ պարբերականի աղբյուների՝ ռազմագերիներին ազատ արձակելու համար Բաքուն բարձրացրել է նաև մի շարք գյուղերի` իր տրամադրության տակ անցնելու հարցը:

Այլ թեմաներ

Ամերիկյան «The Hill» պարբերականը նշել է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ նախագահի վարչակազմը երկարաձգել է Ազատության աջակցության ակտի» 907-րդ փոփոխության կասեցումը, որը թույլ է տալիս ամերիկյան օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։

Ամերիկյան «Politico» պարբերականը գրել է, թե Պուտինի և Բայդենի հանդիպման վայրը կարող է լինել Իսլանդիայում, Սլովենիայում կամ Ադրբեջանում: Պարբերականի դիտարկմամբ՝ «Բայդենի այցը Բաքու, ամենայն հավանականությամբ, կվիրավորի Հայաստանին, ինչպես նաև հայկական ծագում ունեցող շատ ամերիկացիների»։

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածում են ստացել սոցցանցերում տեղ գտած տեսագրություններ, որոնցում Հայաստանի տարածքով Իրանից բեռնատարները «օգնություն» են տեղափոխում Ղարաբաղ: Հաղորդվում է, որ «բեռը» տեղափոխվում է Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանական մամուլում նշվել է, թե Իրանից ապօրինի կերպով Ադրբեջան են արտահանվում բենզին, շինանյութեր, սնդդամթերք և հագուստ:

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը, մեկնաբանելով այս տեսագրությունները, հերքել է Ղարաբաղում իրանական բեռնատարներով ապրանքների տեղափոխման տեղեկությունը։ Իրանցի պաշտոնյաների ուսումնասիրության համաձայն՝ տարածված կադրերը չեն համապատասխանում իրականությանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}