Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի արցախցի վետերաններին
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի վետերաններին Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌՍԶ) հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, միաժամանակ Ստեփանակերտ քաղաքի վետերանների խորհրդի նախագահ Սերգեյ Երեմովի Բարսեղյանին: Սերգեյ Բարսեղյանը զորակոչվել է 1943 թ. և մեկնել Ուկրաինայի 1-ին ճակատ: Նա մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը և հայրենիք վերադարձել միայն 1946 թվականին:
ՌԽԶ մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովը այցելել է գերմանական օկուպացիոն ուժերից Կիևի, Վենետիկի և Ժիտոմիրի ազատագրմանը մասնակցած գնդացրորդ Սերգեյ Բախշիևի Արզումանյանին: Ժիտոմիրի ազատագրման ժամանակ Սերգեյ Բախշիևիչը ծանր վիրավորվել է և ավելի քան 7 ամիս հիվանդանոցում մնացել: Նա Հաղթանակի օրը դիմավորել է 1945 թվականին Նիկոլաևի ծովային ավիացիոն ստորաբաժանում, որտեղ նրան տեղափոխել էին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
Ըստ աղբյուրի, նախօրեին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այցելել է 11 վետերանների, որոնք այսօր ապրում են Ստեփանակերտ քաղաքում:
«Շնորհակալության ջերմ խոսքեր հայտնելով յուրաքանչյուրին այդ սարսափելի պատերազմում տարած Հաղթանակի համար՝ նրանց նվիրել են կարմիր մեխակների ծաղկեփնջեր և հանձվել ռուս խաղաղապահների պատրաստած հուշանվերներ: Բացի այդ, յուրաքանչյուր վետերան անակնկալ նվեր է ստացել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երգի-պարի անսամբլի արտիստներից՝ նրանց համար ակորդեոնի նվագակցությամբ կատարվել են պատերազմի տարիների երգեր»,- ասված է հաղոդրագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին