Մենք չտեսանք այն բացերը, որոնք ունեինք, մենք մեզ խաբեցինք ու խաբեցինք բոլորին. Հովսեփյան
«Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւ ենք մենք այսօր հավաքվել»,- այսօր ԱԺ-ում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով իմքայլական պատգամավորներին, որոնք իրենց ելույթներում ներկայացնում են իրենց 3 տարվա ձեռքբերումները։
Նա նշեց, որ եթե խնդիր չկա, կարելի էր առհասարակ ընտրությունների չգնալ և շարունակել կառավարել։
«Ամենահեշտը մեղադրելն է, ամենադժվարը՝ մեղքն ընդունելը, և շտկել այն սխալները, որոնք առաջացել են։ Եվ մեր բոլոր խնդիրներն առաջացան այստեղից։ Մենք չտեսանք այն բացերը, որոնք ունենք, մենք մեզ խաբեցինք ու խաբեցինք բոլորին։ Ամենամեծ խնդիրն առաջացավ այստեղից։ Ես շատ կուզեի, որ նոր ընտրություններին մենք մեզ հետ ավելի արդար լինենք և հարց տանք՝ ի՞նչ կարող էինք անել, որ չարեցինք»,- նշեց նա։
Պատգամավորը նկատեց՝ մեր երկրում այլևս որևէ մեկը սխալվելու իրավունք չունի.
«Մենք ունենք պետականության, անվտանգության խնդիր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին