Մայիսի 9-ը նաև ուրախ էր, քանի որ Արցախը չի գտնվում որևէ պետության վերահսկողության ներքո. Վարդանյան
«Մայիսի 9-ը մեր կյանքում մշտապես եղել է և կմնա տոն, որը, ցավոք, այս տարի բարդ էր յուրաքանչյուրիս համար»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով, այս հարցը չպետք է քաղաքականացնել, քանի որ ՀՀ ցանկացած քաղաքացի, ցանկացած հայ երեկ շատ խառը զգացմունքներ է ունեցել։
«Ծանր էր յուրաքանչյուրիս համար, բաց տեքստով եմ ասում, և ծանր էր, քանի որ մենք փորձում էինք վերապրել ու վերաիմաստավորել տեղի ունեցածը, և միանշանակ ուրախ էր, որովհետև մենք այդուհանդերձ մտածում ենք, որ այսօր Արցախում շարունակում են հայեր ապրել, Արցախում շարունակում է հնչել հայոց լեզուն, Արցախը չի գտնվում որևէ պետության վերահսկողության ներքո, և մենք ամեն բան անելու ենք՝ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին