Վրացական դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ընդդիմադիր կուսակցության ղեկավարին
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատ արձակել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիային: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին։
Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Եվրամիությունը վճարել է 40 000 լարի կամ 11,6 ԱՄՆ դոլար տուգանքը, որը Մելիայի դեմ սահմանվել էր 2019 թվականի հունիսին տեղի ունեցած անկարգությունների մասին գործով:
«Դատարանը լսել է մեղադրող կողմի և պաշտպանության դիրքորոշումները և որոշել է, որ Նիկա Մելիան պետք է հեռանա քրեակատարողական հիմնարկից, քանի որ իրականացվել է գրավի վճարման պայմանը»,- ասել է դատավորը:
Դատարանի որոշումը կուղարկվի բանտի ղեկավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան