Գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին աղքատանում է, իսկ նույն բանն անող գործարարը՝ հարստանում. Թովմասյան
«Ես շատ ուրախ եմ, որ Սևանա լճի մակարդակը բարձրանում է, բայց մենք պետք է նաև դրա հավանական հետևանքների մասին մտածենք, որովհետև ճաապարհներ կան, որ ջրասույզ են լինում, բնակավայրեր կան, որ ևս ջրասույզ կլինեն, և այդ ամենի հետևանքների մասին պետք է մտածել ու խոսել»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ընթացքում իր ելույթում ասաց անհկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված։
Պատգամավորը չհերքեց, որ Փաշինյանի իշխանության տարիներին որոշ բարեփոխումներ եղել են՝ օրինակ՝ ճանապարհների բարեկարգումներ։ Նա նկատեց սակայն, որ օրինակ՝ չեն լուծվել մանկապարտեզներում հերթագրման հետ կապված խնդիրները։
«Մանկապարտեզներում ծանոթով հերթագրումը շարունակվում է։ Ուզում եմ ֆիքսենք, որ մանկապարտեզների դեֆիցիտը շարունակվում է»,- նշեց նա։
Անդրադառնալով Փաշինյանի մյուս հայտարարությանը, թե գյուղոլորտում շրջադարձային փոփոխություններ են եղել՝ պատգամավորը նկատեց՝ ՀՀ-ն անգամ գյուղատնտեսության նախարարություն չունի, և գյուղացին չի կարողանում իր ապրանքը իրացնել։
«Ես այդ մասին տեղյակ եմ պահել նաև Էկոնոմիկայի նախարարին, բայց սայլը տեղից չի շարժվում։ Գյուղացին շարունակում է զբաղվել գյուղատնտեսությամբ՝ կքելով վարկերի տակ և օր օրի աղքատանալով, իսկ խոշոր գործարարը՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ ավելի է հարստանում։ Այս խնդիրները չեն լուծվում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած անկախ դատարաններին, ապա Թագուհի Թովմասյանը նշեց, որ ՀՀ-ն այսօր ունի մեծաթիվ դատավորներ, որոնք դժգոհում են իրենց վրա եղած ճնշումներից. «Ունենք քաղաքական հալածանքների մասին դատավորներ, իսկ նախկինում գոնե նման բաներ չկային։ Ես մեկ դատավորի մասին եմ հիշում, որ նախկինում այդպիսի բարձրաձայնումներ է արել։ Եվ լավ է, որ «վնգստացող» դատավորները փոխարինվել են «անկախ» դատավորների»։
Բացի այդ, Թագուհի Թովմասյանը անդրադարձավ նաև մարդու նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ փոխվել են։ Պատգավորը հիշեցրեց, որ օրեր առաջ ՄԻՊ Արման Թաթոյանը ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր, որ դիմակ դնելու համար անգամ մարդկանց կոշտ մեթոդներով բերման են ենթարկել՝ նրանց նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելով։
«Խոսվեց քրիստոնեական արժեքների վրա հիմնված գործելաոճի մասին, ուզում եմ հիշեցնել, որ հենց հետհեղափոխական իշխանությունների օրոք եկեղեցու դեմ ակցիաներ սկսվեցին, և ուզում եմ արձաագրել, որ հենց այս իշխանության օրոք ՀԵՊ առարկան հանվեց դպրոցական ծրագրից»,- ասաց նա։
Եվ ի վերջո, Թագուհի Թովմասյանն անդրադարձավ մամուլի ազատության մասին հայտարարություններին՝ հիշեցնելով, որ մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ԶԼՄ-ներին կոչել ազատություն մուրացող և ինչ-որ կերակրատաշտերից սնվող։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին դեպքը չէ, երբ Մանե Գևորգյանն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին
- Ռոբերտ Քոչարյան. Մեր երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն ուղղակի զավեշտ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին