Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները
Մայիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Ալեքսանդր Սպենդիարյանի Կոնցերտային վալսը, Կոնցերտային նախերգանքը, «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, ինչպես նաև Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիան, որը կհնչի առաջին անգամ։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։
Հիշեցնենք, որ մայիսի 4-22-ը Երևանում անցկացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը, որի նպատակն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան