Ճապոնացիների կեսից ավելին դեմ է Տոկիոյի օլիմպիական խաղերին
Ճապոնացիների կեսից ավելին դեմ է արտահայտվել 2020 թվականի հետաձգված ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու որոշմանը: «Yomiuri Shimbun» թերթի տարածած տեղեկությունը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Մայիսի 7-ից մայիսի 9-ն անցկացված հարցումը ցույց է տվել, որ ծագող արևի երկրի քաղաքացիների 59%-ը կողմ է առաջիկա խաղերը չեղյալ հայտարարելուն: Այն քաղաքացիները, որոնք կարծում են, որ Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն դատարկ տրիբունաներով, կազմում է 23%: Հարցվածների ևս 16%-ը կարծում է, որ մրցումների կազմակերպիչները պետք է սահմանափակեն տրիբունաների զբաղվածությունը:
2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը նախատեսված էր անցկացնել հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Տոկիոյում: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով խաղերը 2020-ին հետաձգվել էր: Հիվանդության տարածման սպառնալիքի պատճառով որոշվել է օլիմպիական մրցումներն անցկացնել առանց օտարերկրյա հանդիսատեսի: