Ձկնորսների որոնողական աշխատանքները վերսկսել են
Այսօր վաղ առավոտյան վերսկսել են ձկնորսների որոնողական աշխատանքները: ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդմամբ, սեպքի վայրում են ՄՃԿԿ ՕԽ-ն, ՀՋՋ-ի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
ՏԿԱԻՆ-ից մանրամասնում են, որ նախօրեի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում մոտորանավակը խորտակվել է, ինչի հետևանքով այնտեղ գտնվող 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, 1985 թ. ծնված Դ. Վ.-ը և Ա. Թ.-ը (մոտ 28 տ) հայտնվել են ջրում:
Հ. Մ.-ը լողալով դուրս է եկել ափ և ահազանգել ընկերների՝ լճից ափ դուրս չգալու վերաբերյալ:
Ժամը 21.40-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ առավոտյան վերսկսվելու նպատակով: Փրկարարներն ափամերձ տարածքում իրականացնում են հերթապահություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում