ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր կքննարկի Արևելյան Երուսաղեմում իրավիճակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր հանդիպում կանցկացնի, որում կքննարկի Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև բախումների արդյունքում ստեղծված իրավիճակը: Այս մասին, Tass-ի փոխանցմամբ, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Նշվում է, որ հանդիպումը նախաձեռնել են Թունիսը, Իռլանդիան, Չինաստանը, Էստոնիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Նիգերը, Սենթ Վինսենթը, Գրենադինները և Վիետնամը:
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսեց աճել ապրիլի կեսերից, և մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվեցին միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ջարրայի շրջանում, որտեղ, համաձայն Իսրայելի դատարանի որոշման, անվտանգության ուժերը վտարում են արաբական ընտանիքների, որոնք ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով, որոնք չեն հանդարտվել ապրիլի վերջից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին