ԱՄՆ-ը արտակարգ դրություն է հայտարարել խողովակաշարային ընկերության վրա կիբերհարձակումից հետո
ԱՄՆ կառավարությունը տարածաշրջանային արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ կիբեր հարձակման է ենթարկվել երկրի ամենամեծ գաղութային խողովակաշարը սպասարկող «Colonial Pipeline» ընկերությունը: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարության կայքում:
Նախարարության տվյալներով, արտակարգ իրավիճակն առաջացել է գաղութային խողովակաշարային համակարգի անսպասելի անջատման պատճառով, որը պայմանավորված է եղել ցանցի հետ կապված խնդիրներով: Նշվում է, որ այն կազդի բենզինի, դիզելային վառելիքի, ավիացիոն վառելիքի և նավթամթերքի այլ արտադրանքների մատակարարման վրա այն նահանգներում, որոնք բախվել են այս խնդրին: Այդ նահանգներն են՝ Նյու Յորքը, Վիրջինիան, Ֆլորիդան, Արկանզասը, Տեխասը և այլն:
Նշվում է, որ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ է անհապաղ այնտեղ տեղափոխել բենզին և այլ վառելիքներ:
Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ կիբերհարձակման պատճառով դադարեցվել է ամերիկյան նավթատարի աշխատանքը:
Ըստ NBC News-ի՝ DarkSide ռուսական հանցավոր խմբավորումը կարող է կանգնած լինել ԱՄՆ խոշորագույն՝ «Colonial Pipeline» խողովակաշարային ընկերության վրա հարձակման հետևում:
«Colonial Pipeline» -ը Միացյալ Նահանգների խոշորագույն նավթամուղն է, որը վառելիք է մատակարարում Պարսից ծոցի ափի գործարաններից դեպի երկրի Արևելյան ափ: Խողովակաշարը տեղափոխում է Արևելյան ափում օրական սպառվող վառելիքի շուրջ 45%-ը: