Արթուր Դանիելյան. Շուտով Հայաստանում սկսվելու է Սյունիքը տարանջատելու պրոպագանդա
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Ձեր կարևորագույն թեմաները մի շատ փոքր ու անկարևոր թեմայով շեղեմ:
Անցած տարվա համեմատ էս տարվա մարտին Սաուդյան Արաբիայի իմպորտը Թուրքիայից կրճատվել է 93.7%-ով!! Այսինքն, սաուդիտներն ըստ էության դադարեցնում են տնտեսական հարաբերությունները թուրքերի հետ:
Դրան զուգահեռ Սաուդյան ԱԳՆ-ի քաղաքական պլանավորման վարչության պետը հայտարարում է, որ հույսեր կան Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու: Երկու երկրները խզել էին դիպլոմատիկ հարաբերությունները 5 տարի առաջ, մոտավորապես, երբ Յեմենի տարածքի իրանական ՍԿԱԴ-երը սկսեցին ընկնել սաուդիտների վրա: Ընդ որում, նույն պաշտոնյան ընդգծեց, որ սա Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների առաջընթացի հետ է կապված:
Ընդհանուր առմամբ սա նշանակում է, որ ստեղծվում է երկու բևեռ՝ Իսրայել-Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան ու ԱՄՆ-Չինաստան-Իրան: Սա վերջին 500 տարվա աշխարհաքաղաքական լրջագույն իրադարձությունն է: Ու մենք սրա կիզակետում ենք:
Ավելի կոնկրետ ասեմ՝ շուտով Հայաստանում սկսվելու է Սյունիքը տարանջատելու պրոպագանդան, բուն Հայաստանի հետ էդ քարոզը որևէ կապ չի ունենա: Մենք կամ դրա դեմը կառնենք կամ վերջ»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Ամուր դաշինք կազմած Սաուդյան Արաբիա-Թուրքիա զույգը բաժանվում է իրարից
- Մենք դեռ հետաքրքիր ենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող պետություններին․ Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին