Մելինդա Գեյթսի ամուսնալուծության պատճառը. ԶԼՄ-ներ
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան, ամուսնալուծության գործընթաց է սկսել դեռ երկու տարի առաջ: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին:
«Տիկին Գեյթսը փաստաբանների հետ խորհրդակցել է ամուսնալուծության դիմում ներկայացնելուց մոտ երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ իրենց ամուսնությունն անդառնալիորեն խզված է»,- հայտնում է սկզբնաղբյուրը:
Ամուսնալուծության պատճառը չի նշվել, բայց աղբյուրների համաձայն, Մելինդան անհանգստացել է սեռական հանցագործության համար դատապարտված Ջեֆրի Էփշթեյնի հետ ամուսնու շփումներից։
Ըստ ԶԼՄ-ների, նա մի քանի անգամ զանգահարել է ամուսնալուծության հարցերով խորհրդատուներին 2019-ի հոկտեմբերին՝ Էփշթեյնի հետ Գեյթսի հանդիպումների մասին լուրեր տարածվելուց հետո: Գեյթսն այդ հանդիպումները սխալմունք է համարել և շեշտել, որ դրանց ընթացքում խոսել են բարեգործության մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծվելու մասին: Գեյթսն ասել է, որ 27 տարվա ամուսնության ընթացքում նրանք դաստիարակել են երեք հիանալի երեխաների և ստեղծել բարեգործական հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում: Զույգը ծանոթացել է 1987 թվականին, երբ Մելինդան միացավ Microsoft-ին: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Գեյթսը հինգ ամենահարուստ գործարարներից մեկն է, նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 130 միլիարդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են դարձել Բիլ Գեյթսի ամուսնալուծության մանրամասները
- Ինչպես կկիսեն Բիլ և Մելինդա Գեյթսերը 130,5 միլիարդ դոլարն ամուսնալուծության արդյունքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան