ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. ԵՊՀ ուսխորհրդի նախագահը՝ Դումանյանին
«Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի քաղաքական թիմի, որը եկավ իշխանության՝ խոստումներ տալով, որ բուհերում ռեկտորները պետք է ընտրվեն 100 տոկոս ուսանողների և դասախոսների համակազմի շնորհիվ, որոշումները կայացվեն նրանց ձայն արդյունքում։ Հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր», - դիմելով ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Դումանյանին՝ ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնալատարը ԵՊՀ-ում հանդիպում է բուհի գիտական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու բուհում ստեղծված իրավիճակը, մասնավորապես կառավարության ընդունած վերջին օրենքը, ըստ որի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում նվազեցվում է պրոֆեսորադասախոսական կազմի համամասնությունը, ի՞նչ խնդիր է առաջացնում:
«Դուք այս ամեն ինչը քննարկե՞լ եք ձեր ղեկավարի՝ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հետ, և ի՞նչ արձագանք է տվել նա այս ամենին։Ինձ համար արդեն պարզ է, որ դուք այս որոշում կայացնողներ, պլաններ կազմողների խմբի մեջ չեք եղել։
Եթե հետագայում առիթ հանդիսանա, որ ներկա գտնվեք այդ որոշում կայացնողների հետ նույն ժողովի մեջ, փոխանցեք նրան, որ Երևանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի։ Հենց էդպես փոխանցեք, նրանք կհասկանան, թե ինչ նկատի ունի ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը», - ասաց Դավիթ Ափոյանը։
Վ. Դումանյանը նախ խնդրեց կոռեկտ արտահայտվել։
«Չեմ պատրաստվում ձեր ասածը գնամ ու փոխանցեմ վարչապետին։ Անկախ ամեն ինչից խնդրում եմ արտահայտվել կոռեկտ»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։
Հարակից հրապարակումներ`
- «а тепер я Наташа». Դումանյանը նախկի՞ն, թե՞ ներկա համալսարանական է
- «Լավ, եկեք դիալոգի չվերածենք, հա». Դումանյանը հանդիպում է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին
- ԵՊՀ ԳԽ-ն կվիճարկի ՀՀ կառավարության որոշումը
- Եթե 6 ամսում չձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, ապա ԵՊՀ-ն կլուծարվի. Վահե Հովհաննիսյան
- Իշխանությունները զգացին՝ կարող է իրենց նպատակն ուշանա, այդ պահին հենց այդ որոշում կայացրեցին. ԵՊՀ արհմիության ղեկավար
- ԵՊՀ-ում ճգնաժամ չկա, կառավարությունն է ստեղծել ճգնաժամ, ինչպես երկրում է ստեղծել. ԵՊՀ գիտխորհրդի անդամ
- ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Մալխասյան. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը պետք է աշխատի
- Կառլեն Խաչատրյան. Չենք թողնելու, որ ԵՊՀ-ն քանդվի
- Այս կապիտուլյանտ և ազգակործան իշխանությունները հետևողականորեն քանդում են ԵՊՀ-ն․ Արմեն Ավետիսյան
- «Կամ ԵՊՀ ռեկտորը կլինի մեր մարդը, կամ ռեկտոր չի ունենա». Եզրակացություն՝ կառավարության քայլերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան