ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց․Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ
ՀՀ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվեց։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ։ Քաղաքական ուժերը կպատրասվեն հունիսի սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Կողմ»՝ 1, «դեմ» ՝ 1, «ձեռնպահ»՝ 76, ձայների քանակով Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրելու որոշումը չընդունվեց։
«Սա նշանակում է, որ ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասին և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասին համաձայն ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է։ Սրան հետևելու են նոր Խորհրդարանական ընտրությունների նշանակումը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ձայների 1 կողմ, 3 դեմ և 75 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց։