ՄԻՊ-ը վերահաստատել է՝ Հանրային հեռուստաընկերությունը գրեթե չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հենց Հանրային հեռուստաընկերության եթերից վերահաստատել է իր դիրքորոշումը, որ հեռուստաընկերությունը գրեթե չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները, որոնք վերաբերում են Սյունիքում առկա իրավիճակին, սահմանային բնակիչների իրավունքներին:
«Այդ հայտարարությունները կարևոր են, քանի որ պարունակում են կոնկրետ ուղերձներ և անհրաժեշտ են հետագայում մարդկանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համատեքստում:
Հ.Գ. Պաշտպանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը, քանի որ Հ1-ը հանրային ֆինանսավորմամբ կազմակերպություն է»,- նշում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան. ՄԻՊ-ի դեմ կազմակերպված արշավ են իրականացնում ադրբեջանցիները և նիկոլականները
- Անի Սամսոնյանը զուգադիպություն է տեսել իմքայլական պատգամավորի ու Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունների մեջ
- Էդ ինձ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում, տիկին Կարապետյան. լո՞ւրջ եք ասում. Արման Թաթոյանը՝ իմքայլականին
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան