Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ինչո՞ւ ենք մենք այսօր արձակվում․ Անի Սամսոնյան
Սա կլինի վերջին նիստը, որ վարչապետ չի ընտրվի և ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Այսօր բոլոր խոսակցությունները կփակենք և կնախապատրաստվենք արտահերթ ընտրություններին»,- ասաց Սամսոնյանը։
Շաբաթներ առաջ ԼՀԿ ղեկավարի հրապարակած հայտարարության տեքստը ԱԺ ամբիոնից ընթերցելուց հետո Սամսոնյանը դիմեց իշխանության ներկայացուցիչներին։
«Ամենամեծ վատությունը, որը դուք արեցիք այս երկրին՝ հանրությանը «սև ու սպիտակի» բաժանելը , հանրության շրջանում ատելություն տարածելը , հարևանին հարևանի հետ գշտեցնելը, բարեկամին՝ բարեկամի հետ , ընտանիքներ բաժանելը։ Այո, կան նման երևույթներ, դա ամենամեծ վատությունն էր, որ արեցիք։ Նույնիսկ պատերազմի օրերին, երբ մարդիկ ասում էին՝ լավ մենք իբր միասնական ենք ինչու մենք պարտվեցինք։ Ես ասում՝ ոչ մենք միասնական չենք եղել , հոգեպես և բարոյապես մեզ բաժանել են ։ Եվ ամեն քաղաքական ուժ բաժանել է իր քաղաքական շահից ելնելով ՝ առանց հասկանալու,որ սա մի ազգ է, որը պետք է ունենա մի նպատակ և քայլի այդ նպատակին ընդառաջ։ Հիմա, ունենք մի իրավիճակ, երբ մարդկանց մոտ հարց է առաջանում շարունակել ապրել այս թունավոր միջավայրում,թե՞ հեռանալ։ ՀՀ վարչապետն այստեղ չէ, երևի վերաբերմունք է ցուցաբերում»,- ասաց Անի Սամսոնյանը։
Սամսոնյանի դիտարկմամբ ՝ վերջին երեք տարվա ընթացքում սա է եղել իշխանության ձեռքբերումը։ Նա նաև հարց հնչեցրեց․
«Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ինչո՞ւ ենք մենք այսօր արձակվում, ինչո՞ւ է առաջացել պահանջ, որ այս խորհրդարանն այլևս չի ծառայում ՀՀ շահերին, այդ հարցը ձեզ տվե՞լ եք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան