Սիրիայի կոտորածների հետևում կանգնած են Թուրքիան և Արևմտյան հետախուզական գործակալությունները․ Ասադի խորհրդական
Սիրիայի նախագահի Բաշար Ասադի խորհրդական Բասինա Շաաբանը հայտարարել է, որ Սիրիայի ժողովրդի կոտորածի և տեղահանման համար պատասխանատու են արևմտյան և թուրքական հետախուզական ծառայությունները: Այս մասին գրում է Pars Today-ը։
Շաաբանն ասել է, որ առկա են բրիտանական փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Բրիտանիան և այլ արևմտյան կառավարությունները ֆինանսավորել են «ականատես» կոչվող խմբերին, և որ սիրիացի պաշտոնյաների վրա ճնշում են գործադրել՝ իշխանությունից հեռանալու համար:
Շաաբան հավելել է, որ արևմտյան հետախուզական գործակալությունները, իրենց նպատակին հասնելու համար, որը Սիրիան ոչնչացնելն է, Թուրքիայի հետ համագործակցությամբ, պատրաստել են հազարավոր ահաբեկիչների:
Սիրիայի նախագահի խորհրդականը իր երկրի նկատմամբ պատժամիջոցները որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և շեշտել, որ արևմտյան տերություններն անտեսում են Սիրիայի պատմությունը և արժեքները ու գործում են այնպես, կարծես Սիրիան գաղութացվում է այս երկրների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան