Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն ու ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը քննարկել են արցախյան պատերազմի օրերին և հետո Իրանի ձեռնարկած կարևոր քայլերը
Մայիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն է այցելել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր արք․ Չիֆթճեանը, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը մտքեր են փոխանակել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում ԻԻՀ իշխանությունների կողմից ձեռնարկված կարևոր քայլերի, ինչպես նաև իրանահայության ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին։
Զրուցակիցները հատուկ գոհունակությամբ նշել են ԻԻՀ իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ կատարվող մեծ աշխատանքը։
Տ․ Գրիգոր արք․ Չիֆթճեանը տեղեկություններ է ներկայացրել Ատրպատականի հայոց թեմի թեմական մարմինների գործունեության և համայնքում իրականացվող կրթամշակութային միջոցառումների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան