Քիչ է մնացել, ամեն բան լավ է լինելու․ Արթուր Ղազինյան
Փոթորիկից հետո ջրի երես է դուրս գալիս հատակում թաքնված աղբը, տիղմը, կեղտն ու փոշին, որը աղտոտում է միջավայրը, տարածում գարշահոտ։Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Բայց բնությունն ամենազոր է` օժտված ինքնամաքրման գերբնական ուժով։ Ստորջրյա հոսանքներն ափ են նետում այդ կեղտն ու աղբը և ծովը նորից ստանում է իր երբեմնի մաքրությունն ու հանգստությունը։
2018թ. դրամատիկ իրադարձությունները, որոնք ավարտվեցին Հայաստանի իշխանության զավթումով, ջրի երես հանեցին մեր հասարակության ամբողջ կեղտը, մաղձը, թույնն ու ատելությունը, տարածեցին անտանելի գարշահոտ` անեծք ու հայհոյանք։
Հասարակության սթափ դատող մասը կենաց-մահու պայքար էր մղում համատարած ատելության դեմ` փորձելով ուշքի բերել խելահեղ ամբոխն ու կանխել վերահաս աղետը։
Ցավոք մեզ չհաջողվեց դա անել և վրա հասավ աղետը. հազարավոր մահեր, տանսյակ հազարավոր խեղված ճակատագրեր, կորսված հայրենիք, ստորացուցիչ պարտություն, նվաստացուցիչ արհամարհանք ամբողջ աշխարհի կողմից։
Կեղտն ու աղբն այնքան շատ էր, որ նույնիսկ աղետից հետո չէր նահանջում և պատուհասած աղետի ու արհավիրքի համար անամոթաբար մեղավոր էր կարգում բոլորին ու ամեն ինչ, այցելում իր կողմից սպանված երիտասարդների շիրիմներին, ցինիկաբար բեմադրում «հուզիչ», իսկ իրականում անմահացած հերոսների նկատմամբ լկտի ծաղր պարունակող տեսարաններ։
Բայց բնությունն ամենազոր է իսկ նրա գործն` անկասելի։
Երեկ ազատության հրապարակում մենք ականատես եղանք Հայ ազգի ռեինկարնացիայի, զգացինք այն հոսանքը, որ առաջիկայում ափ կնետի ջուրը պղոտարած աղբը, տիղմն ու կեղտը, և օվկանիոսը նորից կխախաղվի, ջրերը կմաքրվեն կեղտից և մեր կյանքը կվերադառնա բնականոն հուն։
Մենք կվերգտնենք մեր ազգային արժանապատվությունը, մարդկային կերպարն ու նկարագիրը, մարդասիրությունն ու հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ։ Կվերականգնենք Արցախի ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր նվիրական ամենօրյա աշխատանքով կստիպենք թշնամուն ծնկի գալ մեր առաջ և ներողություն խնդրել մեզ հասցրած ցավի ու տառապանքների համար։
Դե իսկ պետական դավաճանների ճակատագիրն արդեն պարզ է. նրանց սպասում է հայկական Նյուրեմբերգյան դատավարություն։ Մեր ազգը իրավունք ունի իմանալ, թե ՈՎ և ինչպես է դավաճանել իրեն։
Քիչ է մնացել, ամեն բան լավ է լինելու . . .»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան