Արթուր Վանեցյան. Մենք ունենք ընդամենը չորս ու կես տարի ժամանակ
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինիքի ներկայացուցիչ Արթուր Վանեցյանը մարզային այցերից մեկի ժամանակ հյուրընկալվել է Ուրցաձոր գյուղում ապրող մի ընտանիքի։
Ընտանիքի մայրը բարձրաձայնել է անվտանգության խնդրի մասին. «Ես երեք բալիկ ունեմ, գիշերն ինչպե՞ս հանգիստ քնեմ»։
«Իհարկե։ Անվտանգությունն անտեսանելի մի բան է, քանի դեռ մարդն անվտանգ է, ինքը չի հասկանում, որ վաղը կարող է խնդիր լինել։ Այսօր Սյունիքը ոնց ուզում են՝ գծում են, ինչ ուզում են, անում են։ Ախր ըտենց չի կարող լինել։ Մենք ունենք ընդամենը չորս ու կես տարի ժամանակ, որ մեր բանակը վերազինենք, ամբողջացնենք, հզորացնենք, անվտանգային համակարգը վերականգնենք և կարողանանք դիմակայել ժամանակակից բոլոր սպառնալիքներին»։
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնը լքելու իր որոշման մասին հարցին, Վանեցյանն ասել է.
«Իրավիճակը ճիշտ գնահատելով՝ հասկացա, որ չեմ կարող շարունակել։ Այ օրինակ այսօր չէի կարող գալ, էս գյուղում կամ գյուղի մեջ քայլել, մեկն էլ դուրս գար, ասեր՝ ամոթ քեզ»։
Տեսանյութի համաձայն, «Դռնից ներս» վերանգրով հաղորդումը կարող եք դիտել երկուշաբթի՝ ժամը 22:05-ին, ԱրմՆյուզի եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը համոզված է՝ ճիշտ աշխատանքի միջոցով հնարավոր է Շուշին, Հադրութը վերադարձնել
- «Պատիվ ունեցեք». Ակցիա կառավարության շենքի դիմաց
- «Պատիվ ունեմ»-ի երիտասարդները ԱՄՆ դեսպանատանը նամակ հանձնեցին
- «Հրապարակ». Եթե կան մարդիկ` չեն ուզում ձայն տալ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, թող ձայն տան Քոչարյանի դաշինքին. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Մենք ցույց տվեցինք, որ պատիվ ունենք