Աֆղանստանում երկու ավտոբուսի պայթեցման հետևանքով մեկ օրում 18 մարդ է զոհվել
Ճամփեզրին տեղադրված ականի միջոցով ավտոբուս է պայթեցվել Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Փարվան նահանգում: Երկու քաղաքացիական անձ զոհվել է, 9-ը վիրավորվել են: «Tolo News»-ի տարածած լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Պուլ-ի-Մատակ քաղաքում:
Սա մեկ օրվա ընթացքում Աֆղանստանում ավտոբուսի պայթեման երկրորդ միջադեպն է: Ավելի վաղ «ՌԻԱ նովոստի»-ի տեղի աղբյուրը պատմել էր հարավային Զաբուլ նահանգում ականի վրա ավտոբուսի պայթելու մեկ այլ դեպքի մասին: Աղբյուրը մանրամասնում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ: Տեղական 1TV հեռուստաալիքը, վկայակոչելով իշխանություններին, հայտնում է, որ պայթյունի արդյունքում վիրավորվել է ևս 41 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին