Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, հարևա՞նը, թե՞՝ բարեկամը. պատգամավորը՝ Փաշինյանին
ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե, ըստ նրա, Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, հարևա՞նը, թե՞՝ բարեկամը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թուրքիան և՛ մեր թշնամին է, և՛հարևանը։ Սովորաբար թշնամի են լինում հարևան պետությունները։ Դժվար կլիներ պատկերացնել, որ հասարակածից ներքև գտնվող որևէ պետություն այսօր համարվեր մեր թշնամին։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, դա կնշանակի, որ մեր երկիրն իր կարողություններով շատ է գերազանցում այլ պետությանը։
Ուղղակի մենք ասում ենք, որ այդ թշնամանքը պետք է կառավարվի, քանի որ եթե այն եռում է, եռում է, եռում է, վերջում հանգեցնում է պայթյունի»։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր վթար՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ. կա 2 տուժած
- Այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը. Փաշինյան
- Փաշինյանին երկրորդ անգամ առաջադրեցին՝ որպես վարչապետի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան