Բորել․ ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունները բարելավվում են, Ռուսաստանի հետ՝ վատթարանում
ԵՄ-ի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ բարելավվում են, մինչդեռ Ռուսաստանի հետ դրանք վատթարանում են: Այդ մասին այսօր հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես, գրում է Tass-ը։
«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները փոխվում են, այժմ մենք ուժեղ գործընկերություն ունենք: Դա հատկապես պարզ դարձավ G7-ի գագաթնաժողովից հետո։ Մենք կքննարկենք [հանդիպման ընթացքում] նաև Ռուսաստանը, որի հետ, ընդհակառակը, չեն բարելավվում», - ասել է Բորելը։
Արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհուրդն այսօր պլանային հանդիպում կանցկացնի Բրյուսելում՝ քննարկելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները, Արևմտյան Բալկաններին աջակցությունը, Աֆղանստանում տիրող իրավիճակը և իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարարները չեն նախատեսում որոշումներ կայացնել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների կամ նոր դիվանագիտական քայլերի վերաբերյալ:
Հանդիպման պաշտոնական ծրագրի համաձայն, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները կդառնան օժանդակ թեմաներից միայն մեկը:
ԵՄ նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա դեմ առ դեմ, կմասնակցի ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին, որը հանդիպմանը կմիանա տեսակապով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան