Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ՌԴ հետ երկխոսության ԵՄ պատրաստակամության մասին
Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, եկել է ժամանակը, որ Մոսկվան վերադառնա դրան: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը Բրյուսելում՝ ժամանելով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, գրում է Ria-ն։
«Մենք կխոսենք նաև Ռուսաստանի մասին, նախ և առաջ այն բանից հետո, երբ ԵՄ ներկայացուցիչները պատժամիջոցների ենթարկվեցին Մոսկվայում և հայտարարվեց «անբարյացակամ պետությունների ցուցակի» մասին: Հիմա կարևոր է, որ ԵՄ-ն չշեղվի իր ճանապարհից, հանդես գա մարդու իրավունքների պաշտպանության օգտին, ներառյալ Ռուսաստանում, և շարունակի դա անել համախմբված: Մենք պատրաստ ենք երկխոսության, և եկել է ժամանակը, որ Մոսկվան վերադառնա երկխոսության», - լրագրողներին ասել է Մաասը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան