Հատուկ խնդրանք՝ հարցիս պատասխանեք, և ոչ թե ինձ անձնական բնութագրումներ տվեք. Թովմասյանը՝ Փաշինյանին
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց, որ դեռ 2020 թվականի նոյեմբերի 26-ին գրավոր հարցում է ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի վրա գտնվող մի շարք օբյեկտների ապագայի հետ կապված, բայց դեռ պատասխան չի ստացել։ Ապա պատգամավորը նշեց, որ այդ օբյեկտների շրջանառությունը 80 տոկոսով կրճատվել է։
Նա նշեց, որ այդ օբյեկտների հետ կապված պատասխան է ստացել Էկոնոմիկայի նախարարից, որտեղ նշված է, որ նախարարությունը համագործակցել է պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի, ՏԿԵ նախարարի, ՊԵԿ նախագահի հետ, և բոլոր կառույցները դեռ քննարկում են այդ հարցը։
«Արդեն կես տարի այդ հարցը քննարկում են, բայց որևէ արտոնություն սահմանամերձ դարձած համայնքների բիզնեսմեններին մենք չենք առաջարկել։ Ես կխնդրեի հստակ պարզաբանել՝ ինչ տեսլականներ կան այս մասով։ Եվ վերջում հատուկ խնդրանք՝ հարցիս պատասխանեք, և ոչ թե ինձ անձնական բնութագրումներ տվեք»,- ասաց Թագուհի Թովմասյանը՝ դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
Ի պատասխան հնչած հարցի՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեսլականը հետևյալն է. «Նախորդ տարվանից մենք սկսել ենք հատուկ ծրագիր, որը վերաբերում է Սևանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը, և այս աշխատանքը, որքանով հիշում եմ՝ այս տարի կավարտվի։ Ես վստահ եմ, որ զբոսաշրջային մուտքերը դրանից հետո կավելանան, իսկ շրջանառությունը ոչ միայն կվերականգնվի, այլ՝ կավելանա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան