Կրթություն, գիտություն 16:35 10/05/2021 Հայաստան

ԵՊՀ-ն նման բան թույլ չի տալու, դա կլինի իշխանության համար անհասանելի երազանք. ԵՊՀ գիտխորհրդի անդամ

«Ցավում եմ, որ որոշ հարցադրումներ այդպես էլ  հնարավորություն չունեցանք բարձրաձայնելու, որովհետև նախարարն անընդհատ հիմնավորում էր, որ շտապում է, գործընկերների հարցերին էլ բավական ընդլայնված էր պատասխանում՝ փաստացի դրանով սահմանափակելով հարցերի քանակը»,- ԵՊՀ-ում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։

Նրա խոսքով, հանդիպումն ընդհանուր առմամբ ողջունելի է:

«Հանդիպումն էլ ավելի խորացրեց մեր մտահոգությունը, որ այս ամբողջ պրոցեսը կազմակերպված է, ուղղորդված  մեկ կենտրոնից, նպատակն է բուհերի կառավարման  բարձրագույն մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը, լիարժեք վերահսկողության տակ վերցնել»,- ասաց Կ. Խաչատրյանը։

Նա նշեց, որ հարցի հնարավորություն չի ունեցել ու բարձրաձայնեց իր մտահոգությունը.

«Նախարարն իր խոսքում նշեց, որ 32 հոգանոց խորհրդում 16 պատվարժան, փորձառու մարդ դժվար է  գտնել, որ կառավարությունն ու նախարարությունը համատեղ նշանակեն։ Բայց փաստացի կառավարության որոշման փոփոխությամբ 20-ից 13-ին ենք իրենք նշանակելու, այսինքն 16-ի փոխարեն 13 մարդ են նշանակելու, հետևաբար այստեղ նախարարն այդքան էլ անկեղծ չէ։ Խնդիրը ոչ թե պրոֆեսիոնալ մարդկանց նշանակման հարցն է, այլ լիարժեք վերահսկելի, կենտրոնից տրված հրահանգներ կատարող մարդկանց խնդիր կա։

Մեծ հաշվով, ամեն կերպ փորձ է արվում ուղղաձիգ կառավարման մոդելը փաթաթել բուհերի, տվյալ դեպքում մայր բուհի վզին ու մեծ հաշվով,  եթե մենք խորը նայենք գործընթացներին, նախարարն էլ այսօր մի քանի  անգամ անուղղակի փաստեց դա՝ մատնանշելով հունվարի 29-ի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ իշխանության համար նախընտրելի թեկնածուն չընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ, նշեց, որ այդ նիստը վերջին կաթիլն էր։ Կրկին անուղղակի փասեց, որ իրենք չկարողացան հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել, հետևաբար գնացին դեստրուկտիվ ճանապարհով՝ պարալիզացնելով խորհրդի աշխատանքը»,- ասաց նա։

Կ. Խաչատրյանի խոսքով, արհեստական ձգձգումներից բուհն է տուժում, բազմաթիվ խնդիրներ են մնում չլուծված, հոգաբարձուների խորհուրդը մատնվում է անգործության։

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանի խոսքով, նախարարի պաշտոնակատարի հետ հանդիումից հետո հարցերն ավելի շատացան, համալսարանական ճգնաժամը բացարձակ չհաղթահարվեց։

«Նախարարն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասաց, որ խորհրդակցել են, որ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի ներկայացուցիչները հրաժարական տան,  ու ինչի համար՝ մթնոլորտը տհաճ է եղել, դրա համար ցրում ենք։

Հիմա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կառավարվում է և պետք է կառավարվի հանուն համալասրանի՞, թե՞  հանուն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամների քիմքին հաճո։ Այսինքն իրենց հաճելի կլինի այն խորհրդի նիստերը, որտեղ համալսարանականները ձայն չեն հանի, ում կուզեն հոգաբարձուների  խորհրդի նախագահ կընտրեն, ում կուզեն, ռեկտոր կնշանակեն, ինչ կուզեն, կանեն։ Նման ձևով ԵՊՀ, էլի եմ ուզում հիասթափեցնել այս իշխանություններին, չի լինելու։ Ում ուզում են, բերեն՝ ԵՊՀ-ն իր դիրքորոշումը պետք է հայտնի»,- ասաց Ա. Ավետիսյանը։ 

Ըստ նրա, իշխանություններն անթաքույց են իրենց ցանկությունների մեջ, անկեղծ են և ասում են՝ այնքան ժամանակ հոգաբարձուների խորհուրդը կլուծարեն, կձևավորեն, էլի կլուծարեն ու կձևավորեն, մինչև իրենց ուզած մարդը դառնա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր։

«Այսինքն անելու են ամեն ինչ, իրենց դիվային ցանկությանը հասնելու համար՝ ԵՊՀ պետք է դառնա իշխանության կամակատարը։ Վստահեցնում եմ որպես ԵՊՀ դասախոս, գիտական խորհրդի անդամ՝ ԵՊՀ-ում կան բավականաչափ սկզբունքային դասախոսներ, պրոցեսներ, աշխատողներ, ուսանողներ, որ թույլ չտան իշխանություններին իրենց  դիվային ցանությունը  իրականացնելու համար»,- ասաց նա։ 

Ա.Ավետիսյանի խոսքով, այս իշխանությունը 2,5-3 տարի անընդմեջ տանում է ճգնաժամի խորացման. «Նպատակն է՝ վերջում հասցնեն այնպիսի իրավիճակի, որ ասեն՝ տեսեք, չկարողացանք ոչ մի բան անել, ուզենք- չուզենք ձեր  գլխին պետք է բերենք, ռեկտոր կարգենք։ Չի լինելու։ Այդ ոսկորն իրենց կոկորդին է մնալու։ ԵՊՀ նման բան թույլ չի տալու, դա կլինի իրենց համար անհասանելի երազանք»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}