Միջազգային բոլոր կառույցների դռների առջև գիշեր-ցերեկ պետք է մեր բողոքներով կանգնած լինենք. Կարեն Հովհաննիսյան
Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Ռազմական հանցագործ Բաքվի բռնապետ Ալիևը աշխարհում պետք է լինի առաջին ռազմական հանցագործը, ով կդատվի իր նախագահության օրոք։ Մենք այսօր այս օրակարգը պետք է բերենք առաջնային պլան, մենք միջազգային բոլոր կառույցների դեռների առջև գիշեր-ցերեկ պետք է մեր բողոքներով կանգնած լինենք։
Ալիևին ուղղված մեղադրանքների մեջ պետք է մտնի ոչ միայն խաղաղ բնակչության թիրախավորումը, հիվանդանոցների թիրախավորումը, այլ նաև կրոնական հողի վրա սպանելու, ավերելու հրամանը։ Մի քանի օր առաջ հրապարակված սպանված քաղաքացիական անձ համարվող գերիների անուններից պարզ է դառնում, որ այդ մարդկանցից շատերը ծերեր են եղել, ամուսիներ, ովքեր չեն լքել իրենց տները, այն տները, որոնք նույնիսկ խորհրդային տարիներին են պատկանելիս եղել իրենց։ Այդ մարդիկ կրոանակն և ազգային պատկանելության համար ենթարկվել են խոշտանգման և սպանվել են։
Բացի դա, բազմաթիվ են ապացույցները, որ Ադրբեջանի կանոնավոր բանակի զինծառայողները խոշտանգումների են ենթարկել ոչ միայն ողջ մնացած և գերեվարված հայկական բանակի զինծառայողներին , այլ նաև արդեն զոհված զինծառայողների մարմիններն են անարգել, այրել և այլն։
Ահաբեկչական խմբավորներին հատուկ այս գործելաոճը, որն իրականացրել է ադրբեջանական կանոնավոր բանակը ռազմական դրության ժամանակ, այսինքն այն ժամանակ, երբ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը եղել է Ալիևը, խոսում է նրա մասին, որ հենց Ալիևն է նմանատիպ հրամանների հեղինակը և հրամանների կատարման ապացույցներն էլ հենց այդ տեսանյութերն են որոքն պարբերաբար հայտնվում են համացանցում։
Մենք այսօր պետք է մեծ խնդիրենր ստեղծենք Ադրբեջանի համար այս կոնտեքստում, ինչպես նաև պահանջենք միջազգային կառույցներից բազմապրոֆիլ փորձագիտական հանձնաժողովների ստեղծում GPS-ով գծվող ամեն մի սմ սահմանի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության նախարարությունը չի զբաղվում գերիների հարցով. «Հրապարակ»
- ԱԳՆ խոսնակ. Ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ
- Ֆրանսիայի ԱԳՆ. Անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
- Ադամ Շիֆ․19 հայ գերիների սպանությունները վկայությունն են Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ անտեսման
- Թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում. Մենուա Հովսեփյան
- Ամեն օր էլ «GPS»-ով սահմանները ճշգրտվում են. Խնձորեսկի համայնքապետ
- Եթե խմբակցությունից դուրս գալը որակվում է ժողովրդի վստահության չարաշահում, ապա ի՞նչ որակում է պետք տալ GPS-ով ՀՀ գյուղերը թշնամուն հանձնելու պատրաստակամությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան