Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը․ Միքայել Մինասյան
Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«2018թ.-ից այդ վիրուսը, ներթափանցելով մեր երկիր և օգտագործելով մեր հայրենակիցների հույսերն ու հույզերը, քանդեց պետությունը, մահվան դատապարտեց մեր տասը հազարից ավելի հայրենակիցներին, զրկեց մեզ հայրենիքից, հաղթանակից ու արժանապատվությունից։
#antinikol շարժման նպատակների մասին մանրամասն խոսել եմ նախորդ գրառմանս մեջ։ Կրկնում եմ՝ այն վերքաղաքական է, վերկուսակցական և հանուն արժանապատիվ ապագայի։
Իմ ընկեր Ռուբեն Մխիթարյանը շարժման մեկնարկի հոլովակ է պատրաստել, դուք էլ պատրաստեք ձերը: Վստահ եմ՝ սա սկիզբն է մեծ ալիքի. յուրաքանչյուրս ինչ կարող ենք՝ հոլովակներից մինչև ակցիաներ, հանրային միջոցառումներից մինչև անձնական օրինակի ցուցադրում, պարտավոր ենք անել, որպեսզի բացենք մեր մոլորյալ հայրենակիցների աչքերը և հետ պահենք նրանց դեպի ինքնակործանում տանող ճանապարհից։
Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր վիրուսին և կսկսենք արժանապատիվ ապրելու հիմքեր ստեղծել, կա՛մ վիրուսը վերջնականապես կկործանի մեզ։ Այլևս չկա սպասելու ժամանակ և իրականությունից փախնելու տարբերակ:
Հայրենիք հանձնած, թշնամու առջև ծնկած ու նվաստացած վիժվածքի հետ ապագա չկա՛։
Քանի կա Նիկոլը, չկա՛ ապագա։
Դե՞մ ես Նիկոլին, միացի՛ր»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի անկումը նիկոլիզմի էությունն է. Միքայել Մինասյան
- Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. #antinikol. Հանուն վերջին հայի, ով դեռ խաբված է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան