Նորվեգացի մասնագետները հորդորել են հրաժարվել AstraZeneca և J&J պատվաստանյութերից
Նորվեգիայի փորձագիտական խումբը կառավարությանը խորհուրդ է տվել հրաժարվել AstraZeneca և J&J պատվաստանյութերի օգտագործումից, իսկ պատվաստումներում առաջնահերթությունը տալ 18-25 տարեկան երիտասարդներին: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հաղորդում է NRK TV-ն:
Նորվեգիայում այս երկու պատվաստանյութերի օգտագործումը դադարեցվել է մինչը ռիսկերը ուսումնասիրող փորձագիտական խմբի որոշումը, մինչև մայիսի 10-ը պետք է կայացվեր եզրակացությունը:
«Հանձնաժողովը խորհուրդ է տվել հրաժարվել AstraZeneca և Jonson & Jonson պատվաստանյութերի օգտագործումից, և որ երիտասարդների հնարավորություն տրվի կանգնել պատվաստումների սպասողների հերթում»,-ասված է հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, փորձագետները խորհուրդ են տալիս կամավոր հիմունքներով հնարավորություն տալ նրանց, ովքեր ցանկանում են պատվաստվել այս պատվաստանյութերով: Բացի այդ, փորձագետները կարծում են, որ ամառային արձակուրդները եզակի հնարավորություն են 18-ից 25 տարեկան երիտասարդների պատվաստումներն առաջնահերթություն տալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան