
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հայտնում է Կրեմլի կայքը, հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ջերմորեն շնորհավորել են միմյանց՝ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 76-րդ ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրներն էլ սրբորեն հարգում են ազատամարտիկների հերոսության հիշատակը և խորապես երախտապարտ են վետերաններին՝ նմանը չունեցող հերոսություն ու նվիրվածություն ցուցաբերելու համար:
Պայմանավորվածություն ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:
Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցով կլինի Բաքվում։