Կարող էիք ընդամնենն ասել՝ քննարկվում է, և եթե ընթացք լինի, կտեղեկացնենք ծնողներին. Սոֆիա Հովսեփյանը՝ Փաշինյանին
«Ծնողներն ակնկալում են որոշակի վերաբերմունք պատերազմն անցած և ներկայում ծառայող զինծառայողների նկատմամբ, և այդ հարցն ավելի զգայուն դարձավ համաներման օրնքի ընդունումից հետո»,-ԱԺ հատուկ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Պատգամավորը, հիշեցնելով որ Փաշինյանը հանդիպել է ծնողների հետ, հետաքրքրվեց, թե կան արդյոք խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ:
Փաշինյանը նկատեց, որ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող թեմաները հրապարակային՝ բոլոր նրբություններով բաց քննարկելն ամենալավ գաղափարը չէ:
«Հասկացանք թափանցիկություն՝ քիչ է մնում մեր զինանոցները բացենք, ասենք՝ մենք այսքան արկ ունենք, մինչդեռ կարծում էինք, որ պետք է ունենայինք 4 հատ ավել»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա կրկին հավաստիացրեց, որ աշխատում է ծնողների հետ, բայց և կոչ արեց, որ ազգային անվտանգության հարցերը հրապարակային չդարձնեն:
«Նման քննարկումներով ստեղծվում են սպառնալիքներ այն անձանց համար, ում օգնելու համար էլ ծավալվում են դրանք, և որը դարձել է պրակտիկա որոշակի խմբերի համար»,- հայտարարեց Փաշինյանը::
Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հարցը այնպիսին էր, որ պատասխանն առհասարակ ազգային անվտանգության հետ կապ չուներ, իսկ ինքը լավ հասկանում է անվտանգային հարցերը և անձամբ է մշտապես կոչ է արել զգուշավոր մոտեցում ցուցաբերել:
«Իմ հարցն այնպես էր ձևավկերպված որ շատ հանգիստ կարելի էր պատասխանել, օրինակ, ասելով՝ քննարկվում է, և եթե ընթացք լինի կտեղեկացնենք ծնողներին»,- արձագանքեց Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր խոսքի մեջ որոշակի ծաղրանք կար.Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
- Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, հարևա՞նը, թե՞՝ բարեկամը. պատգամավորը՝ Փաշինյանին
- Այսօր դատական համակարգի որոշումներից նեղվում է իշխանությունը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա