Վրաստանի մի քանի շրջաններ պայքարում են բնական աղետի հետևանքների դեմ
Արևելյան Վրաստանի մի քանի շրջաններ պայքարում են աղետի հետևանքների դեմ։ Հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել, իսկ կարկուտի պատճառով տասնյակ գյուղացիներ մնացել են առանց բերքի: Այս մասին գրում է jnews-ը։
Երեկ կարկուտ է տեղացել Թեթրիծկղարոյի մունիցիպալիտետում (Քվեմո Քարթլիի շրջան): Վնաս է հասցվել գյուղտնտեսական կուլտուրաներին՝ Ձիրագա, Ալեքսեևկա, Չիվչավի, Մեծևանի, Չխվիկղվթա, Ջորջիաշվիլի, Ասուրեթի գյուղերում և Թեթրիծկղարո շրջկենտրոնում:
Ըստ Թեթրիծկղարոյի շրջանի ներկայացուցիչ Գիորգի Քորիձեի, հատուկ հանձնաժողովը կսկսի գնահատել վնասի չափը:
Ռուսթավի քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ հեղեղվել են հորդառատ անձրևի պատճառով:
Կախեթիում փոթորկից տուժել են Ախմետայի և Սագարեջոյի մունիցիպալիտետները: Տեղեկություններ կան մայրուղիներում տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին։ Ճանապարհահատվածներն արգելափակվել են արմատախիլ եղած ծառերի կողմից:
Ախմետայի շրջանում կարկուտը տևել է շուրջ 20 րոպե՝ ծեծելով խաղողի այգիներն ու հացահատիկային մշակաբույսերը: Տուժել են Ագրոխի, Մաղրաանի և Փիչխովանի գյուղերը:
Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել նաև Գորիի մունիցիպալիտետում (Շիդա Քարթլիի շրջան) գտնվող Աթենի կիրճի բնակիչների համար: Հորդառատ անձրևն առաջացրել է սողանքներ և սելավներ, որոնք փակել են ճանապարհները: Այս պահին մաքրման աշխատանքներ են տարվում: Խոստանում են այսօր վերականգնել տրանսպորտային միջոցների երթևեկը:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, վատ եղանակը Վրաստանի տարածքում կտևի մինչև մայիսի 11-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան